«Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախում ճանապարհներ և տներ է կառուցում, ջուր հասցնում՝ մեղմելով 44-օրյա աղետալի պատերազմի հետեւանքները: 50 կիլոմետր երկարությամբ ճանապարհներ են կառուցվում Կոճողոտում ու Կաղարծիում, Վերին ու Ներքին Հոռաթաղում, Մարտակերտ-Ճանկաթաղ եւ դեպի Դահրավ, Աստղաշեն ու Պատարա տանող հատվածներում։

Վերանորոգվող, կառուցվող ճանապարհներից մեկն անցնում է Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղով: Համայնքապետ Արթուր Գրիգորյանը պատմում է, որ Աստղաշեն-Պատարա ճանապարհը մեծ նշանակություն է ունենալու երկու գյուղերի սոցիալ-տնտեսական զարգացման համար: «Կզարգանա զբոսաշրջությունը, եւ կապը մեր մայրաքաղաք Ստեփանակերտի հետ ավելի հարմար կլինի»,- ասում է Գրիգորյանը: Աստղաշենի հարևանությամբ՝ դեպի Պատարա, նոր բնակավայր է կառուցվում՝ ավելի քան 200 տուն: Այս տները Ասկերանի շրջանի օկուպացված համայնքների՝ տունը կորցրած բնակիչների համար են։ Այսօր Աստղաշենում հաստատվել է 30 տեղահանված ընտանիք՝ 130 բնակիչ:

Արևմտյան Հայաստանում ապրող հայերը ապրելով օկուպացված տարածքում, նույնպես բախվում են մի շարք խնդիրների, որոնք չէին լինի, եթե բռնապետական Թուրքիան չցեղասպաներ բնիկ հայերին, իսկ մյուս մասի վրա էլ բռնաճնշումներ չիրականացներ։

Leave a Reply