UNESCO-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում Հայաստանի Հանրապետութունը ներկայացնում են Սանահին և Հաղպատ վանական համալիրները, Էջմիածնի Մայր տաճառն ու եկեղեցիները (սբ.Հռիփսիմե, սբ.Գայանե, Զվարթնոց), Ազատ գետի վերին հոսանքի ավազանն (Գառնի) ու Գեղարդի վանքը:

Իրանի իսլամական հանրապետության տարածքում են գտնվում UNESCO-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում հայկական մշակույթը ներկայացնող ևս երեք կոթողներ` Ս.Թադեի հայկական վանքը, Ծործորի Ս. Մարիամ և Ս. Ստեփանոս նախավկայի վանքերը:

UNESCO-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց են ճանաչված հայկական դուդուկի երաժշտությունը, հայկական խաչքարներն ու դրանց ստեղծման վարպետությունը, «Սասնա ծռեր» էպոսը, հայկական լավաշն ու նրա պատրաստման արվեստը:

Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող  մի շարք կոթողներ և բնության հուշարձաններ նույնպես գտնվում են UNESCO-ի պահպանության ներքո։