Կայացավ Համլետ Պետրոսյանի և Նժդեհ Երանյանի «Արցախի կոթողային մշակույթը» եռալեզու գրքի շնորհանդեսը։ Գրքում պատմա-աղբյուրագիտական եվ իմաստաբանական քննությամբ ներկայացվում և փաստագրական տվյալների վրա հերքվում են Արցախի կոթողային մշակույթի վերաբերյալ ադրբեջանական զեղծարարությունները։  Այս գիրքը գիտական  վառ ապացույց է, որ Արցախը պատմականորեն հայկական է։ Արցախի Հանրապետության նախագահի  խորհրդական Լուսինե Ղարախանյանը, նշեց, որ, ինքնության որոնումներում խարխափող և իրենց նախարարներին արդեն 5 անգամ փոխած ադրբեջանցիները, շարունակում են տարբեր պատճառներով ոչնչացնել Արցախի պատմամշակութային ժառանգությունը, որը հզոր քաղաքակրթություն է իր մեջ ներառում։ «Այս գիրքը հասցեական հաղորդագրություն է ադրբեջանցիներին, որը շատ հարցերի պատասխան է տալիս», – ամփոփելով ելույթը ասաց նա՝ Արցախի նախագահի շնորհակալագրերը հանձնելով գրքի հեղինակներին։