Համահայկական ամառային 8-րդ խաղերը կանցկացվեն 2023 թ․ օգոստոսին։Տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի նիստը՝ Համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի նախագահությամբ։ Բացման հանդիսավոր արարողությունը կկազմակերպվի Գյումրիում, իսկ խաղերը կանցկացվեն Շիրակի և Արագածոտնի մարզերի մի շարք քաղաքներում։ Փակման արարողությանը տեղի կունենա Երևանում։ «Առաջարկվել է նաև համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի քաղաքային մարմիններին պատվիրակությունների կազմում ընդգրկել նաև հաշմանդամություն ունեցող հայազգի մարզիկներին»,–ասված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ համահայկական 7-րդ խաղերը 2019թ-ին առաջին անգամ անցկացվեցին նաև Արցախում։  Արևմտյան Հայաստանը ողջունում է այս նախաձեռնությունը, սակայն հորդորում է կազմակերպիչներին, Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքների լավագույն մարզիկներին նույնպես ընդգրկել այս ծրագրում։

 

Adiss Harmandian Այլ Աչեր Կան Իմ Սրտում Ayl Acher