Արևմտյան Հայաստանի Աղրը նահանգի Դիյադին գավառում կառուցված Մեյա հնագույն քաղաքը և նրա շուրջ հազարամյակների ընթացքում գոյացած կիրճերը, որոնք ժողովրդի լեզվով կոչվում են հեքիաթային ծխնելույզներ, տարվա բոլոր եղանակներին գրավում են իրենց գեղեցիկ ու անկրկնելի տեսքով։

Հնագույն ժայռափոր քաղաքը, որը նախկինում  բազմաթիվ քաղաքակրթությունների ծառայել է որպես ապաստան և անվտանգության գոտի, տարածաշրջանում քչերին է հայտնի: Այն դեռևս կրում է պատմության հետքերը, որտեղ մինչ օրս պահպանվել են պաշտամունքի վայրեր, թոնիրներ, բնակելի տարածքներ և բազմաթիվ քարանձավներ։

Զբոսաշրջիկները Մեյա քաղաք են այցելում հատկապես ամռանը։ Այստեղ ամենից շատ ուշադրություն են գրավում  էրոզիայի հետևանքով ժայռերում ձևավորված  ծխնելույզ հիշեցնող գոյացությունները, ժայռերի մեջ փորագրված տարբեր զարդաքանդակները և կառույցները։

Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերությունը հորդորում է մեր հայրենակիցներին այցելել մեր հնագույն վայրերը, պահանջատեր լինել ինքնության և մշակութային արժեքների պահպանմամբ։