Չնայած Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Միացյալ Նահանգները խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն Ղարաբաղի հարցում պատրաստակամ է շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանուն խնդրի խաղաղ ու տևական կարգավորման:

Անցած շաբաթա վերջին «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը։

 «Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել այդ գործընթացին. մենք շատ ենք ցանկանում օգտակար լինել: ԱՄՆ-ը նաև Մինսկի խմբի համանախագահության անդամ է, որը կարևոր դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հիմախնդրի կարգավորման հարցում ։ Եվ մենք հավատարիմ ենք մնում այդ գործընթացին։ Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը ևս կարևոր դեր է խաղում։ Այնպես որ, ես զգում եմ, որ սա հնարավորությունների պահ է տարածաշրջանի համար, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի օգնենք Հայաստանին խաղաղության հասնելու համար»։

Արևմտյան Հայաստանը կողմ է Արցախում խաղաղության հաստատմանը, սակայն  դա չպետք է լինի հայկական տարածքների զիջման հաշվին։

Leave a Reply