Նկարիչ Սուքիաս Թորոսյանի գրառումը․ «Յեռլականի՝ այսպես է կոչվել Վանի քոչարին։ Յեռ հայերեն նշանակում է շարել կողք-կողքի, միացնել, կպցնել: Սկզբից պարի է հրավիրվում պարագլուխը, ով լավ է հասկանում պարերի լեզուն, որպես լավագույն՝ ընտրված է ժողովրդի կողմից և հրամաններ է տալիս ռիթմի և շարժման վերաբերյալ։ Շատ անգամ «յեռլականի» պարի տակ երգում էին։ Դեռևս մի քանի պարերի բառեր պահպանվել են։ Պարն առաջնորդողի աջ ձեռքում անպայման պետք է գտնվեր փայլուն կարմիր լաթ (հավանաբար վիշապի լեզուն), իսկ խումբը ավարտում էր պոչը, որը ոչ պակաս կարևոր էր։ Պարն առաջնորդողը պետք է ֆիզիկապես ուժեղ լիներ և կարողանար պահել կոր գիծը»:

«Անգին ծաղիկ» երգն է՝ Ռիմա Սարիբեկյանի կատարմամբhttps://www.youtube.com/watch?v=XHjgTKOqzjI