Արևմտյան Հայաստանի Երզնկա նահանգի Չոփլեր գյուղի ոսկու հանքում ցիանիդի արտահոսք է եղել, որը, ըստ որոշ աղբյուրների հայտարարության, խառնվել է հողին և Եփրատ գետին։ 

Երզնկայի նահանգապետարանը գրավոր հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ խողովակաշարերի խափանման պատճառով 20 խմ ցիանիդ պարունակող լուծույթի արտահոսք է տեղի ունեցել, սակայն նույն հայտարարությունը հերքում է այն պնդումը, որ թունավոր նյութի արտահոսքը հասել է Եփրատ գետ։ Հայտարարության մեջ նաև ասված է․«Էկոլոգիայի նախարարության, Շրջակա միջավայրի գնահատման տեսչության տնօրինության և դիտորդական և մոնիտորինգի տեսչական բաժնի տեխնիկական անձնակազմի կողմից տեղանքում կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ և գնահատումներ, որի արդյունքում պարզվել է, որ տարածաշրջանում  առկա որևէ ջրային տարածքում, այդ թվում՝ Եփրատի ավազանում  ցիանիդի հոսք տեղի չի ունեցել  և դա դիտավորություն չի եղել: Ենթադրյալ աղտոտված տարածքի 27 տարբեր կետերից վերցված նմուշները կենթարկվեն փորձաքննության։ Անհրաժեշտ փորձաքննությունն ու գնահատումն կիրականացնի Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը:

Ահհ-ն ցավով է արձանագրում, որ սա միակ դեպքը չէ,որ Թուրքիան անփույթ ձևով է օգտագործում Արևմտյան Հայաստանի բնական պաշարները և վնասում շրջակա միջավայրը: ԱՀՀ համապատասխան գերատեսչությունները նույնպես ուսումնասիրում են այս դեպքը: