Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ Վրաստանում ENPARD ծրագրի շրջանակներում Ախալքալաքի Տեղական Զարգացման Խումբը (LAG), Վրաստանի Հասարակայնության հետ կապերի ինստիտուտի հետ համագործակցությամբ, Ախալքալաքի քաղաքապետարանի գյուղական համայնքներում հայտարարում է մրցույթ արևային ֆոտովոլտային համակարգերի ձեռքբերման համար:

Ծրագրի շրջանակներում Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում անցկացվում են նաև կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ շրջակա միջավայրի պահպանության, թափոնների կառավարման և գյուղական վայրերում վերականգնվող էներգիայի աղբյուրների այլընտրանքային օգտագործման վերաբերյալ:

Արևմտյան Հայաստանը ուրախությամբ է ընդունում այս լուրը, քանի որ մեզ համար շատ այս տարածաշրջանում նույնպես կարևոր է հայապահպանությունը։ Ախալքալաքի բնիկ հայերը պետք է ավելի զարգանան տնտեսապես՝ տեղում ամուր պահելով իրենց ինքնությունն ու մշակույթը։