Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքի Ուչլեր թաղամասում հայկական պատմական գերեզմանները շարունակում են ավերվել և ոչնչանալ։

Քաղաքի բնակիչները պահանջում են հնարավորինս շուտ պահպանման տակ վերցնել դրանք։ Այդ մասին հաղորդում է «Cumhurriyet» պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ բնակիչների շրջանում որպես հայկական գերեզմանոց հայտնի այդ վայրում խաչի պատկերներով բազմաթիվ գերեզմանաքարեր կան։ Այստեղ է գտնվում նաև հայկական եկեղեցին, որը ևս փլվելու վտանգի տակ է։

Թե՛ եկեղեցին և թե՛ գերեզմանները դարձել են գանձ որոնողների թիրախ, ովքեր մեծ փոսեր են փորել այնտեղ։

Արևմտյան Հայաստանի այս տարածքում ապրող ներկայիս բնակիչների անտարբեր վերաբերմունքը և գանձագողությունների օր-օրի ահագնացող դեպքերը ևս մեկ անգամ փաստում են, որ նրանք չեն այդ երկրի իրական տերերը, այլապես չէին քանդի և ավերի այն՝ ինչ ժառանգվել է։ Այս տարածքներում կրկին կվերակառուցվեն եկեղեցիներն ու վանքերը, կպահպանվեն մշակութայն արժեքները, երբ դրանք վերադարձվեն դրանց իրական տերերին՝ հայերն, որոնք հազարամյակներ շարունակ այդ վայրի բնիկներն են եղել։