Սյունիքի մարզի Կապան քաղաքում մեծ շուքով տոնվեց միջնադարյան վանական համալիրի՝ Վահանավանքի 1111 ամյակը։  Որտեղ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Մակար Վարդապետ Հակոբյանը մատուցել է տոնական Սուրբ պատարագ։

Տոնական օրը  Վահանավանքը բազմամարդ էր։ Տարբեր վայրերից մարդիկ   ժամանել էին Կապան՝ Վանական համալիրի հազարամյա պատմությանը ծանոթանալու, հոգևոր այս կարևոր իրադարձության մասնակիցը լինելու համար։

Վահանավանքի վանական համալիրն այն վառ ապացույցներից է, որ այս տարածաշրջանը  հայկական  հնագույն քաղաքակրթության օջախ է, որտեղ հայերը պատմականորեն ապրել են դեռևս այն ժամանակներից ի վեր, երբ ադրբեջանցիները որպես ազգ գոյություն չեն ունեցել։ Արևմտյան Հայաստանը մշտապես վեր է հանում այն զեղծարարությունները, որոնք իրականացվում են Ադրբեջանի կողմից և լույս է սփռում իրական փաստերի վրա։ Իսկ ինչ վերաբերում է թշնամի պետության այս հեյրուրանքին՝ Սյունիքի ոչ հայկական լինելուն, կարող ենք պատմականորեն փաստել, որ Կապանը որպես  բերդաքաղաք գտնվում է  Մեծ ՀայքիՍյունիք նահանգի Զորք գավառում, Ողջի գետի ձախ ափին, բլրի վրա։ Իսկ Կապան տեղանունով այլ քաղաքներ կան նաև Կիլիկիայում և Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում։