2022 թվականին «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն ու դրան ուղեկցող հատուկ միջոցառումները տեղի կունենան Իտալիայի Վենետիկ քաղաքում 2022 թ. հոկտեմբերի 14–16-ը: Մեկ վայրում կհամախմբվեն մարդասիրության ոլորտի աշխարհի առաջատարները՝ արժանին մատուցելու մերօրյա հերոսներին եւ զորացնելու մարդկանց օգնության ձեռք մեկնողների հաջորդ սերնդին: 

Հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ամեն տարի «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 մլն ԱՄՆ դոլար։ «Ավրորան» զգալի ազդեցություն է ունեցել՝ արդեն բարեփոխելով կարիքի մեջ գտնվող ավելի քան 2.7 միլիոն մարդու կյանք:

Հատուկ միջոցառումները կեզրափակվեն 2022 թվականին «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությամբ, որը տեղի կունենա Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար կղզում` աշխարհում հայ մշակույթի ամենանշանավոր կենտրոններից մեկում:

Արևմտյան Հայաստանը ուրախությամբ է ընդունում այս նախաձեռնությունը, որն ուղղված է մարդկային կյանքերի փրկությանը։ Սակայն պետք է հիշել, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ ապրում են Արևմտյան Հայաստանում և մրցանակաբաշխության դափնեկիրը գումարի ինչ-որ մասը պետք է ուղղվի տեղում ապրող բնիկ հայերի կյանքի բարելավմանն ու որակի բարձրացմանը հիշելով,որ մրցանակաբաշխության անունը կրող Ավրորան ևս Արևմտյան Հայաստանից էր։