https://www.armtimes.com/hy/article/239672

Խորվաթիայի Պերեկ քաղաքում տեղի է ունեցել ձյուդոյի՝ Եվրոպայի պատանեկան առաջնությունը։

 Աշխարհամասի առաջնությունում իրեն հիանալի է դրսևորել Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Կարապետյանը։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Կարապետյանը չորս հաղթանակ է տարել և նվաճել արծաթե մեդալ։

Արևմտյան Հայաստանը շնորհավորում է Գոռ Կարապետյանին՝ արծաթե մեդալի արժանանալու և երկրի պատիվը բարձր պահելու համար։