Արեւմտեան Հայաստանի պատգամավորներից կազմված պատվիրակությունը՝ նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ, շարունակելով իր առաքելությունը մայր հայրենիքում՝ Մուշից ուղևորվեց դեպի պատմական Կարս քաղաք։ 

Երբեմնի հայկական Կարս քաղաքը  Արևմտյան Հայաստանի մյուս բնակավայրերի նման այսօր նույնպես գտնվում է օտար զավթիչների տիրապետության տակ։ 

Համառոտ նշենք, որ հայկական Կարսը գտնվում է Այրարատ նահանգի Վանանդ գավառում, համանուն գետի ափին, ծովի մակերևույթից մոտ 2000 մետր բարձրության վրա։ Արշակունիների թագավորության շրջանում (52-428) Կարսը փոքրիկ բերդաքաղաք էր, թերևս Վանանդեցի իշխանական տոհմի նստավայրը։ 1921 թ. Խորհրդային Ռուսաստանը Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Կարսի մարզը հանձնեց իր բարեկամ Թուրքիային։

Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը Կարսում հնարավարություն ունեցավ տեսնելու հայկական մշակույթի ու ճարտարապետության կոթողները։ Մինչ օրս էլ պահպանվում են հայակական եկեղեցիները, տները, նշանավոր Կարսի բերդը։ Ամենուրեք զգացվում էր հայկական շունչը, որն ավելի էր ջերմանում պատվիրակներին հանդիպած հայազգի քաղաքացիների հետ շփման ընթացքում։ Ժամանակը ի զորու չէ փոխելու մարդու ազգային ինքնությունն ու կապը արմատների հետ։ 

Հրաժեշտ տալով Կարսին՝ մեր պատվիրակությունը շարժվեց դեպի հայոց հնամենի մայրաքաղաք Անիի ավերակները։ 

Հաջորդ թողարկման ժամանակ կանդրադառնանք պատվիրակության դիտորդական առաքելությանը Անիում։