Ախալքալաքի Մշակույթի տանը տեղի ունեցավ «Ջավախքի գարուն» ազգագրական պարի և երգի 12-րդ փառատոնը։ 

Փառատոնին ներկա էին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, նրա տեղակալ Էդուարդ Աղասարյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետը, Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետը և հանդիսատեսը:

«Ջավախքի գարուն» փառատոնն առաջին անգամ անցկացվեց 2008 թվականին: Համավարակի պատճառով փառատոնը երկու տարի չէր անցկացվում։

Փառատոնը վաղուց դուրս է եկել մունիցիպալիտետի սահմաններից ու դարձել ժողովրդական փառատոն։ Համերգին մասնակցում էին Ասպինձայի, Նինոծմինդայի, Ծալկայի համույթները: 

Այս տարի փառատոնի բոլոր ծախսերը հոգացել է մունիցիպալիտետի ղեկավարությունը։