Արևմտյան Հայաստանի Իգդիր նահանգի Արալըք գավառում և Աղրի նահանգի Բայազեթ գավառում ջրհեղեղի հետևանքով բազմաթիվ տներ և մեքենաներ հայտնվել են ջրի տակ, իսկ հարակից մաքսատան աշխատանքները դադարեցվել են։
Հորդառատ անձրևը Արարատ լեռան ստորոտին և Իգդիրի Արալըք գավառում վեր է ածվել ջրհեղեղի, որը Արարատ լեռան ստորոտից դեպի մոտակա գյուղերն ու շրջկենտրոն է քշել տարել հսկայական քարեր ու հողի զանգված։ Ջրհեղեղի հետևանքով թափված ժայռաբեկորները փակել են Իգդիր-Նախիջևան ավտոճանապարհը։
Գավառի որոշ գյուղեր ամբողջովին մնացել են ջրի տակ։
Թեև ջրհեղեղի հետևանքով մարդկային կորուստներ չկան, նյութական վնասը մեծ է։
Արևմտյան Հայաստանը իր զորակցությունն է հայտնում այն բնիկ հայերի, ովքեր ջրհեղեղի պատճառով ինչ-որ չափով տուժել են և իր պատրաստակամությունն է հայտնում օգնելու և պաշտպանելու նրանց իրավունքները։