Հնագետները վերսկսել են ​​պեղումները Արևմտյան Հայաստանի Ադըյաման նահանգի տարածքում գտնվող  Փերրե հնագույն քաղաքում, որը համարվում է այն 5 կարևոր քաղաքներից մեկը, որտեղ հայտնաբերվել են Կոմմագենե թագավորության հետքերը։

Օրենլի թաղամասում գտնվող Հին քաղաքում՝ 200 քմ տարածքում, վերսկսվել են 2021 թվականին ընդհատված պեղումները, որին ավելացվել է ևս 2 նոր տարածք։

Փերրե Հնագույն քաղաքի շերտերի տակ շատ մեծ հարստություն կա։  Այս պահին պեղումները շարունակվում են նեկրոպոլիսի տարածքում։ Անցյալ տարի նեկրոպոլիսի տարածքում ի հայտ էին եկել բնակելի տարածքներ, որոնց կողքին՝ 3 տարի տևած պեղումների արդյունքում  հայտնաբերվել էր անվերջանալի սանդուղք, որի միայն սկիզբն է հայտնի, իսկ վերջն այդպես էլ չի երևում։  100-ից ավել աստիճաններ են արդեն բացվել ու դեռ շարունակվում է աշխատանքը։ Սակայն դեռևս առեղծված է մնում, թե մինչև ուր են իջնում աստիճանները։

Արևմտյան Հայաստանը ինքնին առեղծվածային երկիր է, ու այն կառույցները որոնք հիմնել են հայերը հազարամյակներ առաջ դրա վառ ապացույցն են։ Սակայն այստեղ կարևորը հայկական հետք պահպանումն է, իսկ այս պարագայում չենք կարող վստահ լինել որ պեումները արդար կլինեն։