ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահե Գևորգյանը կարևորել է ԵԱՀԿ ներգրավվածությունը հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման, բռնի անհետացածների ու անհետ կորածների դեպքերի հասցեագրման գործում։

ԵԱՀԿ անվտանգության վերանայման տարեկան համաժողովի ժամանակ իր ելույթում  Վահե Գևորգյանը ասել է․  «Ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, սպառազինությունների վերահսկման ռեժիմի շարունակական խախտումները, զինված հակամարտություններում օտարերկրյա ահաբեկիչների օգտագործումը փաստացի հարցականի տակ են դրել ԵԱՀԿ կարողությունը՝ ապահովելու իր պատասխանատվության տարածաշրջանում անվտանգությունը»։

 Գևորգյանը նշել է նաև, որ Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված զինադադարի շարունակական խախտումները վկայում են, որ ԵԱՀԿ տարածքում անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է մասնակից երկրների արդյունավետ համագործակցությունը։

Աջակցություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին` Գևորգյանը կարևորել է վերջինիս գործունեությունը ուղղված Արցախի ժողովրդի՝ այդ թվում սեփական ապագան որոշելու իրավունքի իրացման ապահովմանը, որպես ԼՂ հակամարտության կարգավորման առանցքային նպատակ։

Արևմտյան Հայաստանը ուսումնասիրում է կատարվող գործընթացները և իր համապատասխան արձագանքը  կտա ըստ անհրաժեշտության։