Մայիսի 27-ին, 28-ին և 30-ին էլեկտրոնային փոստով Հրանտ Դինք հիմնադրամին սպառնալիքներ ուղարկելու համար Էրսին Բաշկանի և Հուսեյն Աթեշի դեմ հարուցված գործի շրջանակում՝ «անանուն նամակների կամ պայմանական նշանների միջոցով սպառնալու» որակումով դատավճիռ է կայացվել:

Կոստանդնուպոլսի 56-րդ առաջին ատյանի դատարանում տեղի ունեցած նիստին ներկա են գտնվել կողմերի փաստաբանները։ Նիստում բողոքող կողմի փաստաբանները նշելով, որ ընդհանուր առմամբ համաձայն են որոշման հետ՝ պնդում են, որ խնդրո առարկա հանցագործությունը, որտեղ հիշատակվել է Հրանտ Դինքի սպանությունը, կատարվել է՝ հիմնվելով գոյություն ունեցող կամ ենթադրյալ սպառնալիք տարածող կազմակերպություններին։ Ըստ այդմ՝ փաստաբանները պահանջում են ամբաստանյալներին պատժել «կանխամտածված սպառնալիք» որակվող հանցանքի համար։

Ի պաշտպանություն՝ ամբաստանյալների փաստաբանը պահանջել է արդարացնել նրանց՝ հայտարարելով, որ իր պաշտպանյալները որևէ կազմակերպության հետ կապ չունեն, և հանցանքի նշված որակը իրավիճակի հետ կապ չունի։

Դատարանը Հուսեյն Աթեշին դատապարտեց 2,5 տարվա ազատազրկման՝ «շղթայական կամ համատեղ սպառնալիք» որակվող հանցանքի համար, իսկ Էրսին Բաշկանին նույն հանցանքի համար՝ 2 տարվա ազատազրկման։

Հրանտ Դինք հիմնադրամի փաստաբանները հայտարարեցին, որ ամբաստանյալները պետք է պատժվեն «կանխամտածված սպառնալիքի» մեղադրանքով և հայտարարեցին, որ բողոքարկելու են որոշումը և դիմելու Վերաքննիչ դատարան։

Արևմտյան Հայաստանը իր աջակցությունն է հայտնում արդարամիտ պահանջով դատարան դիմած հայերին և նշում, որ ցանկացած պարագայում չի կարող խախտվել նրանց իրավունքները։