Խմբագիր Հակոբ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Վիեննայում իր վերջին ելույթով եվրոպական շրջագայությունն ավարտեց Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը՝ ներկայացնելով Նյու Յորքաբնակ ռեժիսոր Կարինե Քոչարյանի «Երեք խնձոր ընկավ երկնքից» բեմադրությունը / Նարինե Աբգարյանի համանուն վեպի սցենարով/: Արցախն իր մշակույթով երեկ Ավստրիայում էր՝ ցույց տալով, որ չնայած ծանր վիճակին, արցախցիները ուժեղ են ոչ միայն իրենց հերոսությամբ, այլև՝ մշակույթով»: