Հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) մինչև 20 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնության եզրափակչում 4։0 հաշվով առավելություն է գրանցել վրացի Դմիտրի Խաչիձեի նկատմամբ և դարձել Եվրոպայի չեմպիոն։

Աղաջանյանը եզրափակիչ է դուրս եկել՝ 9:1 հաշվով հաղթանակ տոնելով Մ23 աշխարհի չեմպիոն, ադրբեջանցի Նիհադ Մամեդլիի նկատմամբ։Արևմտյան Հայաստանը շնորհավորում է մեր հայ ըմբիշին , մաղթելով նորանոր հաղթանակներ։