ՀՀ վարչապետի ասուլիսներից մեկում ասվում է, որ նախկին ԼՂԻՄ սահմաններից դուրս գտնվող որոշ տարածքներ պետք է անցնեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, դրա մասին նաև ադրբեջանական կողմն է խոսում։ Իսկ հայկական կողմը պետք է հիշեցնի, որ Մարտակերտի շրջանի նախկին ԼՂԻՄ տարածքները՝ հյուսիսն ու արևելյան մասը օկուպացված են մնում։ Ինչպես նաև օկուպացված են մնում Մարտունու շրջանի արևելյան և հարավային մասերը, Շուշիի շրջանը, որը ԼՂԻՄ նախկին տարածք է, և Հադրութի շրջանն ամբողջությամբ։ Եթե խոսում ենք, որ Աղավնոն ու Բերձորը դուրս են ԼՂԻՄ նախկին սահմաններից, արդյոք ժամանակը չէ, որ հիշենք նաև, որ Հադրութը ԼՂԻՄ սահմաններում է գտնվում։ Անհրաժեշտ է այդ հարցերը բարձրացնել անհապաղ։

Չնայած այս բոլոր պնդումներին, Արևմտյան Հայաստանի դիրքորոշումը կմնա անփոփոխ, Արցախի ողջ տարածքը 1920 թվականին ճանաչված Հայաստանի Հանրապետության  անբաժանելի մասն է Արևմտյան Հայաստանի տարածքներից և հայերի ցեղասպանության հետևանքով ։