Հունիսի 29-ին տեղի ունեցավ ԱՀՀ Ազգային ժողովի 26-րդ նիստը, որին մասնակցում էին տարբեր երկրներում բնակվող մեր պատգամավորները։ 

Նիստի օրակարգում հիմնականում ընդգրկված էր մեկ հարց՝ ԱԺ նախագահի, պատգամավորների, ԱՀՀ նախագահի, վարչապետի այց-առաքելությունը Արևմտյան Հայաստան։ ԱԺ նախագահ Նելլի Հարությունյանը ներկայացրեց առաքելության նպատակները՝ դիտարկել հիմնականում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հսկողության տակ գտնվող և մնացյալ հուշարձանների վիճակը Արևմտյան Հայաստանում, ինչպես նաև անդրադարձավ Դերսիմում ԱԺ նոր պատգամավորի մանդատի հանձնման արարողությանը։

Առաքելությանը մասնակցած ԱԺ պատգամավորները կիսվեցին իրենց տպավորություններով և առաջարկեցին ԱՀՀ նախագահին՝ իր գլխավորությամբ, նվազագույնը տարին մեկ անգամ այցելել մայր հայրենիք՝ դիտորդական առաքելությունը շարունակելու համար։

Վարչապետ Սեդա Մելիքյանը իր ելույթում ներկայացրեց ԱՀՀ քաղաքացիների հետ  տեղի ունեցած հանդիպումների, նոր քաղաքացիներին անձնագրերի հաձնման  արարողության մանրամասները։ 

Ուրախությամբ նշվեց, որ Դերսիմի մեր հայրենակիցները, քաջ գիտակցելով իրենց հայկական ինքնությունը՝ ցանկանում են լրացնել ԱՀՀ քաղաքացիների շարքերը։

Նիստի վերջում կազմվեց ԱԺ հաջորդ նիստի օրագարգը։