Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին Ազգային ժողովի նիստում հանդես է եկել ամենամյա հաղորդմամբ:

Երկրի ղեկավարը ամփոփ ներկայացրել է տարբեր ոլորտներում կատարված աշխատանքները, նախանշել անվտանգային, արտաքին և ներքին քաղաքական, սոցիալ-տնտեսական առաջնահերթություններն ու անելիքները։ Իր խոսքում ԱՀ նախագահը նշել է.

«Մեր նպատակը միանշանակ է եւ դիրքորոշումներն անփոփոխ՝ հասնել  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ ու անսահմանափակ իրացման։ Հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, սակայն Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է»,-ասաց նա:

Արևմտյան Հայաստանի համար Արցախի խնդիրները շարունակում են մնալ օրակարգային, և մենք հետևողական ենք հատկապես անվտանգային հարցերին: