Երկօրյա այցով Հայաստան ժամանած Գերմանիայի տնտեսական համագործակցության եվ զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանի ուղեկցությամբ, այցելել է Հայերի ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ դրել անմար կրակի մոտ՝ մեկ րոպե լռությամբ հարգելով Հայերի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Արևմտյան Հայաստանը հույս է հայտնում, որ Գերմանիան կշարունակի աշխատնքներ տանել պատմական անարդարության վերականգնման ուղղությամբ: