Արցախի Աղավնո գյուղի ապագան կրկին վտանգված է։

Աղավնոն ռազմավարական նշանակություն ունի Բերձորի միջանցքի երկայնքով իր դիրքով` ծառայելով որպես Հայաստանից դեպի Արցախ մուտք գործող դարպաս:

Մեծ մասամբ հայկական սփյուռքի միջոցներով վերակառուցված այս գյուղում միասնաբար ապրում և գործում են հայրենակիցներ աշխարհի տարբեր երկրներից, Հայաստանից և Արցախից:

Այսօր, սակայն, գյուղը Բերձոր քաղաքի ու Սուս բնակավայրի հետ կանգնել է վերանալու վտանգի առաջ։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանն ասաց, որ մենք պետք է հեռանանք Բերձորից, և որ մեր հայրենակիցներն այնտեղ ապրելու քիչ հնարավորություններ ունեն:

Աղավնոյի մասին Հարությունյանն ասաց՝. «Մենք շարունակելու ենք մեր պայքարը Աղավնոյի համար»։

Մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհի շարունակական շինարարության մասին։ Երթուղին սկսվում է Գորիսի Կոռնիձոր գյուղից, անցնում Արցախի Հին Շեն-Մեծ Շեն գյուղերով և ի վերջո միանում Եղցահողի և Լիսագորի մայրուղիներին։ 32 կիլոմետրանոց ճանապարհը, ամենայն հավանականությամբ, կպահպանեն ռուս խաղաղապահները, իսկ Լաչինի միջանցքի երկայնքով հայկական բնակավայրերը կանցնեն Ադրբեջանին։

Արևմտյան հայաստանը հորդորում է Բերձորում ապրող հայությանը տեր կանգնել իրենց իրավունքներին և հիշել, որ նրանք այնտեղ ապրող բնիկ հայեր են: