Արևմտյան Հայաստանի Վանի Գյուրփընար գավառում  3300 բարձրության վրա հայտնաբերվել են ուրարտական շրջանին պատկանող ամրոցի ավերակներ, որը ենթադրաբար ծառայել է իշխանական խավին։ 

Վանի Հարյուրամյա համալսարանի գրականության ֆակուլտետի հնագիտության բաժնի ղեկավար, Դոկտոր Ռաֆեթ Չավուշօղլուի գլխավորած հնագետների խումբը պեղումների շրջանակում նախաձեռնել է Հնագիտական ​​Հետազոտության Նախագիծ ծրագիրը։

Ժայռերի վրա, ավազաքարերով կառուցված շուրջ մեկ կիլոմետրանոց հնագույն ճանապարհի վրա տեղակայված 70 մետր երկարությամբ և 30 մետր լայնությամբ ամրոցի ավերակներում հայտնաբերվել են 7 մետր տրամագծով ջրամբար, պարիսպներ և բազմաթիվ կերամիկական իրերի մնացորդներ։ 

Մասնագետների կարծիքով ուրարտական ​​տիրակալներին ծառայած ամրոցը երկաթի դարում նույնպես հյուրընկալել է տարբեր քաղաքակրթությունների։

Տարբեր քաղաքակրթություններին վերագրվող այս պատմական հրաշքը իրականում հայակական մշակույթի մի մասնիկն է: