Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր տնօրեն Վարդան Ասծատրյանի ջանքերով Շուշիից տեղափոխված ու փրկված գորգերի ճակատագիրը կրկին անհայտ  է: Գորգերը ժամանակավորապես հանգրվանել էին Ա. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, իսկ թե հետո ինչ է լինելու նրանց հետ, որտեղ են պահվելու ու ցուցադրվելու, պարզ չէ:

Օրերս խնդիրը քննարկվել է նաև Հանրային խորհրդում, որին մասնակցել է ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Գառնիկ Մոմջյանը: Վարդան Ասծատրյանը նշեց, որ քննարկումը «ծանր» է անցել և կրկին հարց է բարձրացվել, թե ինչու գորգերը Արցախ չեն տեղափոխվում: Ասծատրյանը հարկ է համարել պարզաբանել, որ այս պարագայում, երբ Արցախի կարգավիճակն անորոշ է, մասնավորի կարգավիճակով խիստ ռիսկային է այդ ժառանգությունը Արցախ տեղափոխելը։

Հանրային խորհրդի անդամները որոշել են աշխատանքային խումբ ձևավորել և նամակ պատրաստել՝ ուղղված կառավարությանը: