Արևմտյան Հայաստանի Բաղեշի Ադիլջևազ գավառում գտնվող  Արին լիճը, որը մոտ է Վանա լճի հյուսիսային ափին, գյուղատնտեսության անփույթ ոռոգման  պատճառով կանգնել է չորացման  վտանգի առաջ։

1657 հա տարածքով և ծովի մակարդակից 1650 մետր բարձրության վրա գտնվող Արին լիճը հարուստ է կենդանատեսակներով և  թռչունների տասնյակ տեսակների համար հանգրվանատեղի է համարվում, հանդիսանալով  բնության հրաշքներից մեկը։

Գյոլդուզու գյուղի գյուղապետը, նշեց, որ լճի 40 տոկոսը արդեն չորացել է։Արին լիճը աստիճանաբար չորանում է գյուղատնտեսական նպատակով անփութորեն օգտագործվելու պատճառով:

Սա Արևմտյան Հայաստանում ռեսուրսների վատ օգտագործման միակ դեպքը չէ, որին անդրադառնում է հեռուստատընկերությունը և ցավով ենք նշում, որ բնօգտագործման նման աղետալի պայմաններում Թուրքիան կարող է հասնել Արևմտյան Հայաստանի հողերի էրոզիային և մինչև անգամ բնակչության տարհանման։