Պատերազմից հետո Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը զրկվել է ոչ միայն դաշտերից ու արոտավայրերից, Գորիսի հետ ուղիղ կապից այլև բախվել է անվտանգության խնդիրների։ Գյուղը գտնվում է Գորիս և Կապան քաղաքների միջև։ Պատերազմից հետո ադրբեջանցի զինվորականները 1,5-2 կմ-ով մոտեցել են գյուղին, փակել դեպի Գորիս տանող ճանապարհը՝ լոգիստիկայի և անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ ստեղծելով։

Սահմանամերձ Դավիթ Բեկի դպրոցը գտնվում է ադրբեջանական դիրքերի ուղիղ տեսանելիության սահմաններում (1,5-2 կմ հեռավորության վրա)։ 

Ինչպես և բազմաթիվ այլ սահմանամերձ գյուղեր, Դավիթ Բեկը պատերազմից հետո կորցրել է արոտավայրերի և ցանքատարածությունների զգալի մասը։ Դրանց մի մասը հայտնվել են շփման գծում կամ վտանգավոր չափով մոտ են դրան։

Գյուղատնտեսությամբ զբաղվելու պայմանների վատթարացումը հանգեցրել է գյուղից բնակչության արտահոսքին։Մյուս խնդիրների թվում խմելու և ոռոգման ջրի պակասն է։ Դա վերաբերում է հատկապես գյուղի բարձրադիր մասերի բնակիչներին, քանի որ ջրի աղբյուրները ներքևի մասում են։ 

Մարդիկ մշտական անհանգստության մեջ են ապրում։ Թե ինչ կլինի վաղը, ոչ ոք չգիտի։

արևմտյան Հայաստանը իր աջակցությունն է հայտնում գյուղի բնակիչներին, և հորդորում ոչ մի պարագայում չլքել գյուղը։