«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հուլիսի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում և կմեկնարկի ռեժիսոր Մայքլ Գորջյանի «Ամերիկացի» ֆիլմով։
Միջազգային կինոփառատոնն այս տարի հանրությանը կներկայացնի ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից և ամենահեղինակավոր կինոփառատոններից։
«Ամերիկացի»-ն 2022 թվականի Հայաստան/ԱՄՆ համատեղ արտադրության ֆիլմ է, որտեղ երիտասարդ տարիքում Չարլին փախել է Հայերի դեմ իրագործված ցեղասպանությունից՝ տեղավորվելով դեպի Միացյալ Նահանգներ մեկնող բեռնախցիկում:Պատմությունը սկսվում է 1947թվականին, երբ Չարլին վերադառնում է Հայաստան եվ հանդիպում խորհրդային կոմունիզմի դաժան իրականության հետ:
Հիշեցնենք որ, «Ոսկե ծիրան» Երևանի 19-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 10-17-ը։