Հուլիսի 4-ին՝ ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր՝ այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային, զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան: ՊՆ-ից  հայտնում են, որ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Արևմտյան Հայաստանը հորդորում է հակառակորդ կողմին հանդարտություն պահպանել և չխախտել միջազգային նորմերով սահմանված իրավունքները։ Հակառակ դեպքում Հայոց սահմանին կանգած զինվորը պատրաստ է մարտընչելու, իսկ վնասները հակառակորդի համար կարող են շատ ծանր ու աղետաբեր լինել։