Արևմտյան Հայաստանի Շըրնաք նահանգի Բեստա, Ջուդի եւ Գաբար լեռներում շարունակվում են նախորդ տարի սկսված ռազմական գործողությունների շրջանակում տեղի ունեցող անտառահատումները։ Արդեն երկու տարի զինվորների հսկողության տակ գտնվող տարածքներում կատարվող անտառահատումներին ամեն օր ավելանում են նոր հատվող տարածքներ՝ հատկապես Շըրնաքի և Սղերթի միջև գտնվող Բեստա շրջանում։  Հազարավոր ծառերի սպանդը  շարունակվում է, իսկ կտրված ծառերը վաճառվում են տարբեր շրջաններում։

14 շրջաններում սկսված ծառահատումների հանդեպ իշխանությունները լուռ են։ Շրջանի բնակիչների կողմից Ուրֆայի անտառտնտեսության տնօրինությանը ներկայացված դիմում-բողոքները մերժվել են՝ այն «ռազմական տարածք» լինելու պատճառաբանությամբ։

Թուրքիան կարծես միտումնավոր շարունակում է Արևմտյան Հայաստանում էկոլոգիական և բնապահպանական «ջարդը»։ Նման մեծ մասշտաբներով ծառահաումները շուտով կհանգեցնեն էկոլոգիական շատ լուրջ խնդիրների։