Կայացել է Ախալքալաքում և շրջանի գյուղերում ճանապարհների փոսային նորոգումների աշխատանքների իրականացման էլեկտրոնային մրցույթը: Պայմանագիրն արդեն կնքված է, աշխատանքները կսկսվեն մոտ մեկ շաբաթից։

Քաղաքում և քաղաքից դուրս ասֆալտապատ ճանապարհներին մեծ փոսեր են գոյացել, որոնք խոչընդոտում են երթևեկությանը։

Ախալքալաքի քաղաքապետի խոսքով, փոսային նորոգման աշխատանքները կսկսվեն մինչև այս շաբաթվա վերջ:

«Քանի որ կենտրոնական փողոցը վերանորոգվում է,աշխատանքները քաղաքի մյուս փողոցներից կսկսենք, որպեսզի մինչև հասնենք կենտրոնական փողոց, մայթերի վերանորոգման և մյուս աշխատանքներն արդեն ավարտված կլինեն»,- ասաց քաղաքապետ Մելքոն Մակարյանը:

Հիշեցնենք, որ Ախալքալաքի քաղաքապետարանը փոսային նորոգումների համար երեք անգամ էլեկտրոնային մրցույթ էր հայտարարում:

Արևմտյան Հայաստանի համար շատ կարևոր է մեր բնիկ տարածքներում նման աշխատանքների իրականացումը, քանի որ դա հնարավորություն է տալիս մարդկանց մնալ այդ տարածքում, զարգացնել դրանք՝ պահպանելով հայկական ինքնությունը։