2022 թվականի հուլիսի 5-ին Ժնևում կայացած Բնիկ ժողովուրդների իրավունքների փորձագիտական ​​մեխանիզմի 15-րդ նիստի ընթացքում 9-րդ կետով՝  «Բնիկ ժողովուրդների իգակական սեռի նկատմամբ բռնություն»  թեմայով,  Արևմտյան Հայաստանի հայերի համագումարի անունից  ելույթ ունեցավ ԱՀՀ Արտաքին գործերի  նախարար Լիդիա Մարգոսյանը։ 

Ներկայացնում ենք ելույթից մի հատված․

Տիկին նախագահ,

Նախ և առաջ ուզում եմ իմ միաձայնությունը  հայտնել բնիկ ժողովուրդների կանանց տառապանքին՝ իրենց սրբությունը պաշտպանելու այս պայքարում:

Բնիկ հայ կնոջ տառապանքը ցեղասպանության ծրագրերի անմիջական արդյունքն է և չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջությամբ չիրագործվի միջազգային իրավունքը, որը 1920 թվականին ապահովել է հայկական պետության ճանաչումը հայ ժողովրդի տառապանքների և պատմականության հիման վրա։

Բնիկ հայ կնոջ տառապանքը բնորոշ է Հայկական լեռնաշխարհի թուրք-սելջուկյան գաղութատիրության բռնություններին և անցյալի, ներկայի և ապագայի մաս է կազմում:

— Անցյալի տառապանքը գաղութացմանն ուղեկցող ապամարդկայնացման միջոցով, իսկ իր պարոքսիզմալ փուլում՝ Հայերի  ցեղասպանության միջոցով, որտեղ  նահատակված բնիկ հայ կնոջ սրբության վրա հարձակումը ուղղակիորեն և ամբողջությամբ բացահայտվեց ֆրանսիացի պատգամավոր Ժան Ժորեսի գրչի ներքո. «Հղի կանանց մասնատում էին, իսկ նրանց պտուղները կտրում սվինների ծայրով, իսկ աղջիկներին հանձնում էին թուրք զինվորներին և քուրդ քոչվորներին ու բռնաբարում, մինչև որ զինվորները, խոշտանգելով նրանց, գնդակահարում էին հրեշավոր դրսևորումով ՝ փամփուշտներով սադիզմ՝ սկսած որովայնի ստորին հատվածից, վերջացրած գանգով»։

— Բռնազավթված Արևմտյան Հայաստանում գաղութային բռնության միջոցով ներկայի տառապանքները, բռնի թրքացման և հալածանքների առօրյա կյանքում, որոնք կրկնում են աքսորի մեջ իրենց քույրերի տառապանքները, որոնցից մեկն էլ ես եմ ՝ փրկվածների ժառանգներ, ովքեր զրկված են վերադարձի իրավունքից, դե ֆակտո ձուլված և իրենց նախնիների գիտելիքների ձեռքբերման ուղիները կորցրած։

Ներկայի բռնությունը՝ 2020 թվականին Արցախի տարածքում ՝ Արևմտյան Հայաստանում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ժամանակ, 5000 որդիների կորուստը և 10000 մյուսների խեղում վերապրած  մայրերի տառապանքն է։

Տառապանքին ավելանում է այն փաստը, որ աշխարհը լուռ հետևում է, թե ինչպես  մարդկության պատմության մեջ առաջին անգամ աննախադեպ միջազգային ռազմական զինանոց է օգտագործվում 150000-անոց խաղաղ բնիկ ժողովրդի դեմ:

Եվ այս բոլոր մայրերի ամենօրյա տանջանքները կապված են նրանց որդիների ճակատագրի հետ, նաև նրանց հետ ովքեր 2020 թվականից ապօրինի բանտարկված են ադրբեջանական բանտերում։

Վերջապես, ապագայի բռնություն, որն այսուհետ պետք է անվանել հավերժական ցեղասպանություն, հաջորդող ծրագրերում ՝ հարվածում է հայ ազգին ։

Շնորհակալություն