Ադրբեջանցի մի խումբ գործիչներ , ովքեր իրենց «փորձագետներ» են անվանել, դիմել են ՅՈւՆԵՍԿՕ-ին «Երևանի և նրա Թեփեբաշի թաղամասի առումով»։

Նշենք, որ  Թեփեբաշի անվանումը տրվել է  Պարսից տիրապետության ժամանակ, որը Կոնդ բառի թարգմանությունն է, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր։

Նման «հետազոտության» քաղաքական պատվերն ակնհայտ է, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի կողմից պարբերաբար հնչեցվող տարածքային հավակնությունները Հայաստանի մայրաքաղաքի հանդեպ։

Արևմտյան Հայաստանը ոչ հեռանկարային է համարում Ադրբեջանի կողմից այս մշակութային սադրանքը, քանի որ այն առանց փաստերի չի կարող որև դրական արդյունքի հանգեցնել։ Այն, ինչի մասին հոխորտում են այդ իբրև թե փորձագետները, Արևմտյան Հայաստանը կարող է փաստերով արժանի հակահարված տալ, սակայն հաշվի առնելով, որ պետք չէ ցանկացած ապատեղեկատվության արձագանքել և անիմաստ ժամանակ ծախսել, մենք պարզապես սա կանվանենք հերթական անհաջող սադրանքը։