1804-1813 թվականներին տեղի ունեցած ռուս-պարսկական պատերազմի հետևանքով Ռուսական կայսրության ու Իրանի միջև 1813 թվականի հուլիսի 12-ին կնքված Գյուլիստանի պայմանագրով հայկական Արցախի պատմական տարածքը հարավարևելյան Կովկասի հետ միասին ընդգրկվեց Ռուսական կայսրության տիրապետության մեջ։

1917-ից 1920 թվականներին Արցախի տարածքը եղել է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը, որը ճանաչվել է Հայերի ցեղասպանությանը հաջորդած և դրա ընթացքում Արեւմտեան Հայաստանի տարածքից։

1920 դեկտեմբերի 2-ին ռուսական 11-րդ բանակի ներխուժման հետևանքով համապատասխանաբար խորհրդայնացվեցին Ադրբեջանն ու Արեւելյան Հայաստանը։ Նույն թվականին «Վիճելի տարածքների» նկատմամբ ունեցած հավակնություններից հրաժարվելու մասին Խորհրդային Ադրբեջանի Հանրապետության հայտարարության և Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև համաձայնագրի հիման վրա 1921 թ. հունիսին Հայաստանն Արցախին հայտարարեց իր անբաժանելի մասը։ 

1921 թվականի հուլիսի 5-ին Ռուսաստանի Կենտրոնական Կոմիտեի բյուրոյի նիստը, արհամարհելով Ազգերի լիգայի համապատասխան որոշումը և ժողովրդի կարծիքը` որպես Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման ժողովրդավարական գործիք, Իոսիֆ Ստալինի անմիջական ճնշմամբ և ի հակադրություն միացման բանաձևի` արարողակարգային խախտումներով որոշում է ընդունում Հայաստանից Արցախի բռնի անջատման մասին՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմում լայն իրավասություններով ազգային ինքնավարություն կազմավորելու պայմանով։ Այսպիսով, վիճելի ճանաչված տարածքների մեծ մասը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին:

1923 թվականի հուլիսի 7-ին Արցախի մի հատվածի վրա ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ), որին զուգահեռ արհեստականորեն կազմավորվեց այսպես կոչված Կարմիր Քուրդիստանը։  Վերջինիս ստեղծման նպատակը Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ-ի միջև ցամաքային կապի վերացումն էր։ 1929 թվականին Կարմիր Քուրդիստանը վերացվեց, և տարածքն ուղղակիորեն մտցվեց Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ։

Արևմտյան Հայաստանը Արցախը համարում է Հայաստանի ամբողջականության մի  մաս և այն ոչ մի պարագայում չի կարող համարվել այլ երկրի տարածք։ Հիշեցնենք որ Արցախի հողերի մեծ մասը այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից։