Արևմտյան Հայաստանի Բիթլիս նահանգի Թաթվան գավառին պատկանող Բոլալան գյուղի պատմական քարանձավները սպասում են իրենց բացահայտմանը։

Ինջեքայա կոչվող քարանձավները, որոնք 2016 թվականին հայտարարվել են գրանցված տարածքներ, հիացնում են իրենց պատմական կառուցվածքով և բնական գեղեցկությամբ։ Պատմական քարանձավները գտնվում են Վանա լճի ամենագեղեցիկ ծոցերից մեկում և ունեն հազարավոր տարիների պատմություն ունեն։ Դրանք մեր հայրենիքի բնական հարստության մի մասն են։ 

Արևմտյան Հայաստանում շատ են նման գողտրիկ քարանձավները, որոնք ժամանակի ընթացքում բացահայտվում են, ի ցույց դնելով հայկականությունն ու մեր հարուստ պատմությունը։