Հայաստանի երեք ներկայացուցիչներ ընտրվել են շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում, որը տեղի է ունենալու 2023 թվականին:

Սլովենիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել: Երեք հայ շախմատիստներն էլ նվաճել են աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր։ Եվրոպայի առաջնության կանոնների համաձայն՝ այդ իրավունքը ստացել են առաջին քսան տեղերը զբաղեցրած շախմատիստները։ 

Նշենք, որ ապրիլի 6–ին ավարտված մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին 9 շախմատիստ: Եվրոպայի առաջնությունն անցկացվել է շվեյցարական համակարգով՝ 11 տուրով։

Արևմտյան Հայաստանը շնորհավորում է ուղեգիր վաստակած շախմատիստներին, նրանց մաղթելով հաղթական ելույթներ։