Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգում գտնվող  Ուրարտական ​​թագավորության կողմից մ.թ.ա. 8-րդ դարում կառուցված Խարբերդ ամրոցում սկսվել է հնագիտական ​​պեղումների 14-րդ  փուլը։ 

Պեղումների և վերականգնման աշխատանքները այստեղ շարունակվում են տարբեր շրջափուլերով։ Բազմաթիվ քաղաքակրթությունների օրրան՝ պատմական Խարբերդ թաղամասում կառուցված ամրոցը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության փորձնական ցուցակում:

Մինչ այժմ իրականացված աշխատանքների շրջանակում ավարտվել են 7 հազար քառակուսի մետր տարածքի հնագիտական ​​պեղումները, որոնց արդյունքում  հայտնաբերվել են 130 հազար առարկաներ, այցելուների  առջև բացվել են Խարբերդի միջնաբերդի ամբիոնը և զնդանը, որտեղ ժամանակին բանտարկված է եղել Խաչակիրների թագավորներից մեկը:

Կարպիս Ափրիկյանի «Խրախճանք» երգն է

://youtu.be/WvIbn4H42mA