Հուլիսի 6-ին տեղի ունեցավ ԱՀՀ Ազգային ժողովի 27-րդ նիստը, որին մասնակցում էին պատգամավորներ՝ տարբեր երկրներից։ 

Օրակարգի հաստատումից հետո պատգամավորները անդրադարձան Արևմտյան Հայաստանի պատվիրակների՝ մայր հայրենիքում կատարած առաքելության մանրամասներին։ Քննարկեցին և վերլուծեցին նրանց՝ Արևմտյան Հայաստանում  ունեցած հանդիպումները տեղի բնիկ հայերի հետ։

Ինչպես նշեց ԱՄՆ-ից պատգամավոր Արման Գրիգորյանը՝ յուրաքանչյուր հայ անպայման պետք է այցելի Արևմտյան Հայաստան՝ զգալու համար այն ջերմությունն ու կարոտը, որ տածում են մեր հանդեպ այնտեղ բնակվող բնիկ հայերը։

Նիստի մասնակիցները որոշում ընդունեցին առնվազն տարին մեկ անգամ պարտադիր պատվիրակություն ուղարկել մայր հայրենիք և էլ ավելի ընդլայնել կապը այնտեղ բնակվող բնիկ հայերի  հետ ու այնտեղից  պատգամավորներ ներգրավել մեր շարքերում։

Նիստի ընթացքում ներկայացվեց նախագահ Արմենակ Աբրահամյանի՝ ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների իրավունքների փորձագիտական մեխանիզմի նիստին ունեցած ելույթը, որը  պատգամավորների կողմից դրական արձագանքերի արժանացավ։

Նիստի ավարտին կազմվեց հաջորդ նիստի օրակարգը։