Ախալքալաքի մունիցիպալիտետի Չունչխա գյուղը  գազիֆիկացման պետական ծրագրի գյուղերի ցանկում էր։  2019-2020 թթ. գյուղում անցկացվել է կենտրոնական գազատար, սակայն այն հետագայում չի բաշխվել բաժանորդների միջև։ Գյուղում սպասում են, որ իրենց կմիացնեն կենտրոնական գազատարին, որն այս երկու տարվա ընթացքում արդեն իսկ հասցրել է փչանալ։  Բաշխիչ ցանցով պետք է զբաղվեին մասնավոր ընկերությունները։  Չունչխա գյուղն ունի 85 տուն։ Չունչխայի հետ միասին այս ծրագրով նախատեսվում էր գազաֆիկացնել Ախալքալաքի շրջանի Պտենա և Ասպինձայի Թոկի գյուղերը։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը խնդրի մասին տեղյակ է, սակայն գյուղացիներից ավելի շատ տեղեկության չի տիրապետում։