Արևմտյան Հայաստանի պատմական Տիգրանակերտ քաղաքի  պարիսպների վերականգմանը վերաբերվող հարցին Տիգրանակերտի ճարտարապետների պալատի նախկին համանախագահ Շերեֆհան Այդընը նշել է, որ թուրքական պետությունը ամեն կերպ փորձում է քողարկել պարիսպներին հասցրած վնասը։

«Տիգրանակերտի ամրոցը և Հևսելի այգիների մշակութային լանդշաֆտային տարածքը» ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում՝ կոմիտեի 39-րդ նիստում, որը տեղի է ունեցել 2015 թվականին Գերմանիայի Բոնն քաղաքում։ 

Ճարտարապետը հայտարարել է, որ  քաղաքի պարիսպներն ավելի շատ ավերվել են ոչ վաղ անցյալում կիրառված սխալ գործելաոճի պատճառով, և որ ամեն բան արվում է, որպեսզի  ջնջվեն Սուր թաղամասում տեղի ունեցած զինված բախումների հետևանքով առաջացած հետքերը։ Դրա վառ ապացույցն է Սուր թաղամասի քանդումը և բոլորովին նոր ոճով կառուցվող թաղամասը։ Նրա խոսքով՝ այս ամենն արվում է, որպեսզի մարդկության հիշողությունից ջնջվի նախկին Սուրի պատմությունը։

Շերեֆհան Այդընը իր խոսքը շարունակեց այսպես. «2015-16 թվականների բախումների ժամանակ Սուր թաղամասում կիրառվել են տանկեր և հրետանի, այդ պատճառով պարիսպները լրջորեն վնասվել են։ Միաժամանակ պարիսպների անցումներում ծանր բետոնե բլոկների տեղադրումը և ծանր տեխնիկայի կիրառումը նույնպես մեծ ավերածություններ են առաջացրել։ Սկսված վերականգնողական աշխատանքները միտված են քողարկելու բոլոր այս ավերածությունները, մոռացության մատնելու Սուրի պատմության սպանդը և այն զբոսաշրջությանը բոլորովին այլ տեսքով ներկայացնելու»։

Արևմտյան Հայաստանը հույս է հայտնում, որ այս վերակառուցումների քողի տակ չեն փորձի ոչնչացնել հայկական հետքը, չնայած նրան, որ մենք ունենք ամեն փաստարկ, որն ապացուցում է այդ հրաշագեղ ամրոցի հայակականությունը։