Նախօրեին Ստեփանակերտի <<Պոլ Էլյուարի տուն>> Ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի է ունեցել Համլետ Պետրոսյանի ու Նժդեհ Երանյանի համահեղինակած «Արցախի կոթողային մշակույթը», Համլետ Պետրոսյանի և Հայկուհի Մուրադյանի «Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում» գրքերի, ինչպես նաև «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» նախաձեռնության կայքի շնորհանդեսը:

Երևանի պետական համալսարանի Մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանն ասել է, որ հայկական մշակութային ժառանգության պահպանությունը ենթադրում է բազմաբնույթ նախաձեռնություններ, որոնց նպատակն է ստեղծել անկախ ակադեմիական հարթակ, որը արձանագրելու է Արցախի մշակութային ժառանգության վիճակն ու փոփոխությունները, ներկայացնելու և մեկնաբանելու է մասնագիտական գիտելիքի և ակադեմիական բարեկրթության սահմաններում:

Կայքում արդեն իսկ ներկայացված են 130 հուշարձաններ, որոնք հիմա գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ: Հուշարձանները ներկայացված են ակադեմիական սկզբունքների պահպանմամբ:

Արևմտյան Հայաստանը իր ուշադրության տակ է պահում ոչ Թուրքիայի կողմից օկուպացված մայր հայրենիքում գտնվող մշակութային կոթողները, այլև 2020 թվականից հետո Ադրբեջանի օկուպացիայի ներքո հայտնված Արցախյան տարածքներում գտնվող պատմական հուշարձանները։

Այս խնդրով ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանը դիմել է մի շարք միջազգային կառույցների, իսկ արտգործնախարար Լիդա Մարգոսյանի ջանքերով կապեր են պահպանվում տարբեր երկրների դեսպանատների հետ։