Մեծանուն հայ ճարտարապետ Սարգիս Բալյանի նախագծով կառուցված Այնթապի Սուրբ Աստվածածին եկեղեցին եղել է Արևմտյան Հայաստանի ամենամեծ եկեղեցիներից մեկը։ 

1892թ. կառուցուած եկեղեցին մինչև 1915թ. ծառայել է Այնթապի բազմաքանակ հայ բնակչությանը: Հայերի դեմ իրագործված ցեղասպանությունից և Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո եկեղեցին հանձնվել է երկրի արդարադատության նախարարության վերահսկողությանը։

1930-1980-ականներին եկեղեցին մոտ 50 տարի օգտագործվել է իբրև բանտ։ 1980-1985թթ. երբեմնի Սուրբ Աստվածածինը վերածվել է մզկիթի։ Եկեղեցուն տրվել է «Քուրթուլուշ» (Փրկություն) մզկիթ անվանումը, հարեւանութեամբ կառուցվել է մինարեթ, իսկ ներսում՝  աղոթքի համար առանձնացված որմնախորշ։

 Այս եկեղեցին մեծ նշանակություն ունի Արևմտյան Հայաստանի համար, այն հայի ինքնության մի մասնիկն է օկուպացված մեր հայրենիքում։