Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի քրիստոնեական արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժինը բաժնի վարիչ, հայագետ Ժասմին Դում-Թրագուտի նախաձեռնությամբ կրթաթոշակներ են սահմանվել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությունն ուսումնասիրող հետազոտողների համար:

2022 թվականի գարնանը սկսվող կրթաթոշակային նոր ծրագրի նպատակն է խրախուսել երիտասարդ հետազոտողներին՝ ուսումնասիրելու Արցախի մշակույթի և արվեստի պատմությանը վերաբերող թեմաները՝ առանձնահատուկ շեշտադրելով նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը վերաբերող հարցերը։

Կրթաթոշակի առավելագույն գումարը 3000 եվրո է: Դրամաշնորհի շրջանակում հնարավոր է կազմակերպել նաև կարճաժամկետ կացություն Զալցբուրգում։

«Արցախի մշակութային հոգևոր ժառանգության վրա կենտրոնացած հայագիտական ​​հետազոտությունների դրամաշնորհների» հայտերի ընդունման ժամկետը մեկնարկել է հուլիսի 1-ից, իսկ  վերջնաժամկետը 2022 թվականի հոկտեմբերի 1-ն է։

Արևմտյան Հայաստանը հորդորում է իր զավակներին դիմել այս կարևորագույն ծրագրին, որի շնորհիվ հանարավոր կլինի ինչ որ չափով աջակցել նաև Արևմտյան Հայաստանին, քանի որ ներկայումս մենք մի քանի ուղղություններով լրջագույնս զբաղվում են Արցախում գտնվող նյութկան մշակութային արժեքներ պահպանմամբ։