Արցախից տեղահանված բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։ Շուշի քաղաքի  պատմության թանգարանի տնօրեն  Աշոտ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Մեր հիմնական պահանջը փախստականի կարգավիճակ ստանալն է։ Նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարության մեջ նշվում է փախստականների վերադարձի մասին։ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Շուշի վերադառնալու իրավունք են ունենալու բոլոր նրանք, ովքեր մինչ 1988 թվականն ապրել են Շուշիում և հանդիսանում են փախստական։ Հիմա հարց է առաջանում՝ եթե մենք այդ կարգավիճակը չենք ստանում, ապա շատ հավանական է, որ չկարողանանք վերադառնալ»,- ։ 

«Միջազգային այս կազմակերպությունը չպետք է դրսևորի երկակի ստանդարտներ, երբ ինչ-որ ուրիշ տեղ հակամարտություններ են գնում, իրենք իսկույն միջամտում են, բայց այս պարագայում ասում են՝ չճանաչված երկիր եք ու չեն միջամտում մեր հարցերին։ Անկախ նրանից՝ ճանաչված է, թե ոչ, արցախցիներն իրավունքներ ունեն, ՄԱԿ-ը պետք է անդրադառնա այդ հարցերին»,- ասաց նա։

Արևմտյան Հայաստանը բազմիցս նշել է,որ շուշեցիները պետք է վերադառնան իրենց բնիկ տարածքները, և միջազգային իրավունքով Շուշին պետք է դուրս գա Ադրբեջանական օկուպացիայից։ Պատերազմական հանցագործությունները ցույց տվեցին, որ հայերը և ադրբեջանցիները դեռևս պատրաստ չեն ապրել  նույն վայրում, իսկ այս պարագայում, Շուշին բնիկ հայկական տարածք է և հայերը ունեն բոլոր իրավունքները վերադառնալ իրենց տները։