Արևմտյան Հայաստանում գտնվող հնագույն Դարա քաղաքը և նրա ավերակները՝ որպես պատմաճարտարապետական ​​ կարևոր կառույց` Մարդին քաղաքի տեսարժան վայրերից է։ Հնագույն քաղաքը, որը գտնվում է Մարդին նահանգի տարածքում, իր մեծ ջրամբարներով գրավում է այցելուների ուշադրությունը։

Հնագույն Դարան  պատմական Մարդին քաղաքից 30 կմ հեռավորության վրա է։ Այն կառուցվել է հռոմեացիների կողմից 500-ական թվականներին՝ Սասանյանների դեմ պաշտպանվելու նպատակով, իսկ հետագայում օգտագործվել  որպես դամբարան: 

Մինչև մ.թ. 7-րդ դարը տարբեր ժամանակներում քաղաքը իրանցիների և հռոմեացիների միջև կռվախնձոր է եղել։ Հնագույն քաղաքում 1986 թվականից  գիտական ​​պեղումներ և հետազոտություններ են իրականացվում։