Հնդկաստանն աջակցում է Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Այդ մասին Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Կիշան Դան Դեվալը՝ ներկայացնելով իր երկրի սկզբունքային դիրքորոշումը Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Դեսպանը շեշտել է՝ Հնդկաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ցանկացած երկկողմ վեճ պետք է լուծվի խաղաղ բանակցությունների, դիվանագիտական երկխոսության և փոխըմբռնման միջոցով, և պատերազմը, ուժի սպառնալիքն ու բռնությունը «տեղ չունեն» այսպիսի հարցերում: Կիշան Դան Դեվալը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանն ու հայ ժողովրդին՝ Հնդկաստանի անքակտելի մասը կազմող Ջամմու և Քաշմիրի հարցում Հնդկաստանին աջակցելու համար:

Արևմտյան Հայաստանը ողջունում է բարեկամական Հնդկաստանի լիազոր ներկայացուցչի կողմից այս հայտարարությունը, և հիշեցնելով Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, շեշտում, որ խաղաղություն կարող է լինել, եթե տարածքները դուրս գան Թուրքիայի և Ադրբեջանի օկուպացիայից։