Ախալքալաքի Քվարշա գյուղում գրեթե մեկ դար է, ինչ ոչ ոք չի ապրում, սակայն անցյալի բուռն կյանքի մասին են վկայում Սուրբ Գևորգի խարխուլ եկեղեցին, տարբեր նշանակության քարերը և տեղանքի աննկարագրելի գեղեցկությունը։ 

Այս գեղատեսիլ վայրում մնացել են գյուղի ավերակները։ Քվարշա գյուղի եկեղեցին համեմատաբար ավելի լավ է պահպանվել, քան մյուս շինությունները, սակայն այն նույնպես ավերված է։ Շրջակայքում պահպանվել են քարե պարիսպների մնացորդներ, տների ավերակներ, ինչպես նաև հացահատիկի պահեստներ։ Այս տարածքից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Փարվանա կիրճը, տեսանելի են դեպի Ախալցիխե տանող ճանապարհն ու Ասպինձայի մունիցիպալիտետի գյուղերը։

Գյուղն ու եկեղեցին հիշատակված են հայ պատմաբան, երջանկահիշատակ Սամվել Կարապետյանի «Ջավախք» գրքում։ Այս գրքում ներկայացված են մարզի շուրջ 100 բնակավայր։

Մինչև 1944 թվականը Քվարշայում ապրել են մեսխ-մահմեդականներ։ 1944 թվականին նրանց վերաբնակեցրել են Ղազախստան, դրանից հետո այս վայրում ոչ ոք չի ապրել։ Գյուղը տարիների ընթացքում ավերվել է։ Քվարշայում վերջին ուսումնասիրություններն իրականացվել են անցյալ դարի 90-ական թվականներին։

Սա է հիմնական պատճառը, որ Արևմտյան Հայաստանը կարևորում է գյուղերում ենթակառուցվածքների և կոմինակացիայի խնդիրների լուծմանը, որը կարող է պատճառ հանդիասանալ գյուղերում բնակչության մնալուն, հակառակ դեպքում այս օրինակով հայաշատ գյուղերը կարող են դատարկվել։